Փետրվարի 23-24-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում և բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով: Արեւելյան Վրաստանում արեւմտյան ուղղությամբ ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին և դաշտավայրերում սպասվում է մինչև +3, +8 աստիճան տաքություն:
Օդերեւութաբանների խոսքով, փետրվարի 25–ին Արեւելյան Վրաստանում սպասվում է ցուրտ եղանակ, գիշերային եւ առավոտյան ժամերին՝ ձյուն եւ մառախուղ:
«Թբիլիսիում փետրվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի + 7, + 9 աստիճան:
Փետրվարի 24-ի ցերեկը սպասվում է թաց ձյուն, 25–ի գիշերը և առավոտյան՝ ձյուն և մառախուղ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25–ի գիշերը կնվազի մինչև -5 աստիճան և +1 աստիճան ցերեկը», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ: