Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը՝ 13:41 րոպեին:
Սեյսմիկ ազգային կենտրոնի մոնիտորինգի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,0 մագնիտուդ:
Վերջերս Վրաստանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում: Գրեթե բոլոր ցնցումների էպիկենտրոնը Սամեբա գյուղի մոտակայքում է լինում: Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի լուսադեմին: Թբիլիսիի ժամանակով 05:44-ին, աղետի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5,1 մագնիտուդ: