Այսօր՝ հունիսի 4-ին, օրվա երկրորդ կեսին Նինոծմինդայի մանկատուն են ժամանել խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեի ներկայացուցիչներ Շալվա Պապուաշվիլին և Բեկա Դավիթուլիանին:

Նրանք ԶԼՄ-ներին մեկնաբանություններ չեն տվել:

Պատգամավորները մանկատան խնդիրը քննարկել են այսօր նաև խորհրդարանի կոմիտեի նիստում՝ նշելով, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն:

Մանկատան շուրջ սկանդալն արդեն մեկ ամսից ավելի է՝ այն պահից ի վեր, երբ Վրաստանի օմբուդսմենի ներկայացուցիչներին չեն թույլատրել այցելել Սուրբ Նինոյի պանսիոն։ Չեն թույլատրում նաև լրատվամիջոցների մուտքը: Այցելել են միայն 2-3 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Երեկ եթեր է հեռարձակվել “Իմեդի” հեռուստաընկերության մի նյութ, որտեղ երեխաները պատմում են, թե ինչպես են իրենց պատժում չարաճճիության համար:

Դրանից հետո Նինոծմինդայի մանկական պանսիոնատի մասին հայտարարություն է հրապարակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պետական խնամակալության և օժանդակության գործակալությունը՝ նշելով, որ 16 երեխա ցանկանում է լքել իր բնակավայրը և իրենք աշխատում են այդ ուղղությամբ:

Այսօր մանկատուն են ժամանել տարբեր պետական կառույցների աշխատակիցներ։