Հունիսի 4-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 050-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4452 դեպք կա, այլ պատճառով՝ 1088։

Ապաքինվել է ևս 246 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214 059 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3451:

Հունիսի 3-ին կատարվել է 3 569 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 096 581 թեստ է արվել: