Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 957: Ընդ որում 313-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 25 նոր դեպք։
Ադիգենի` 1,
Ախալցիխե` 7,
Բորժոմի` 13,
Ասպինձա` 2,
Ախալքալաքում` 2 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 469 անձ:
Ախալցիխեում՝ 189,
Բորժոմիում՝ 118,
Ադիգենում՝ 55,
Ասպինձայում՝ 38,
Ախալքալաքում՝ 66,
Նինոծմինդայում՝ 3:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 12 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 117 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 127 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3338, մահվան դեպքերը՝ 41։
Այս պահի դրությամբ սպասվում է 122 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 40 անձ, ընթանում է փորձաքննություն։