Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 940-ով՝ հասնելով 350 հազար 897-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 127-ով և հասել 334 հազար 109-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 812 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 669 հազար 792-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 8 հազար 26, ևս 1520 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 242 մարդ։