«Մարաբդա-Կարծախ երկաթուղին» կրել է 183 միլիոն լարիի վնաս: Այս մասին նշվել է տրանսպորտի խնդիրներով զբաղվող «Hub Georgia» պլատֆորմի առցանց կոնֆերանսի ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի հետևանքով երկրի տնտեսության նախորդ տարվա ֆինանսական կորուստները, ինչպես նաև նշվել է նախորդ տարի սկսված տնտեսական ճգնաժամի բացասական ռեզոնանսի մասին:

Համաժողովում մասնակիցները շոշափել են նաեւ վնաս կրող պետական ​​ձեռնարկությունների խնդիրը: Դրանց թվում են՝ «Մարաբդա-Կարծախ երկաթուղին»՝ անցյալ տարի 183 միլիոն լարիի վնասով, «Միավորված ջրամատակարարման ընկերությունը»՝ 85 միլիոն լարիի վնասով, «Էներգոտրանսը»՝ 26 միլիոն լարիի վնասով և «Վրացական երկաթուղի»-ն՝ 130 միլիոն լարիի վնասով:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ կորուստների պատճառը պետական ​​ընկերությունների ղեկավարության ոչ արդյունավետ որոշումներն են:

Հիշեցնենք, որ «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ն ամբողջապես պետական ​​ձեռնարկություն է, որի տնօրենն է Լեւան Կանկավան: Այս երկաթգիծն անկախ Վրաստանի պատմության մեջ ամենակարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկն է, որի իրականացման համար վերցվել է 775 միլիոն դոլար վարկ:

Բացի այդ, այս երկաթգիծը Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու մի մասն է: ԲԹԿ-ի վրացական կողմի շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտվել է մի քանի տարի առաջ: Մնում է իրականացնել այն տիպի աշխատանքները, որն անմիջականորեն կապված են երկաթուղու շահագործման հանձնելու հետ:

Աղբյուրը՝ Bizzone.info