Վրաստանում մայիսի 26-ից հունիսի 27-ը անձը հաստատող փաստաթուղթը՝ ID քարտը տրվելու է անվճար:
Այս մասին հաղորդում է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, նշելով, որ մինչ 2016 թ-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունները, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանան այս փաստաթուղթը, և դա վերաբերում է «Ընտրողների լիարժեք ցուցակ նախագծին»:
«Այսպիսով, 2016 թ-ի հոկտեմբերի ընտրություններին մենք կունենանք ամենաբարձր որակի ընտրողների ցանկը երկրի անկախության պատմության ընթացքում: Անվճար ID քարտը ստանալու համար ցանկացած անձ կարող է գնալ Արդարադատության տան Գործակալության ծառայությունների ցանկացած տարածքային գրասենյակ, որտեղ նրանք կկազմեն այդ փաստաթուղթը 10 օրվա ընթացքում», – հայտարարել է նախարարը:
Նշենք, որ «Ընտրողների լիարժեք ցուցակ նախագիծը» Արդարադատության նախարարությունը առաջին անգամ էր անցկացրել 2014 թվականին տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ: Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն է հավաքագրում ընտրացուցակների քանակի մասին, ապա Վրաստանի ԿԸՀ- ին է փոխանցում կենսաչափական լուսանկարները անձնագրային տվյալների հետ միասին:
Էդիտա Բադասյան