Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 77-ի: Այս մասին տեղեկանում ենք կորոնավիրուսի տարածման վերաբերյալ պաշտոնական StopCov.ge կայքից։

77-ից 10 վարակվածն ապաքինվել են։ Կարանտինում մնում է 4055 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 252 մարդ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։