Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, չնայած Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտի կողմից կոնսենսուսի կարևորության մասին արված հայտարարությանը, համարում է, որ Սահմանադրության նախագծի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացություն կլինի:
Բեռլինում տեղի ունեցավ գիտաժողով, որի ընթացքում քննարկվում էր Վրաստանի Սահմանադրության նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կողմից: Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է հասնել կոնսենսուսի Սահմանադրության նախագծում նախագահական ընտրությունների կարգի և մանդատների բաշխման հետ կապված:
Ըստ Իրակլի Կոբախիձեի կոնսենսուսի կարող են հասնել, քաղաքական ընդդիմության «արժանավայել վերաբեմունքի» դեպքում:
«Կոնսենսուսը հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է երկրի Սահմանադրությանը, հիմնական օրենքին, սակայն դա կախված է բազմաթիվ գործոնների հետ, այդ թվում` քաղաքական սպեկտրը ինչքանով է հասունացել կոնսենսուսի համար: Մենք կփորձենք, գլխավորը որ քաղաքական ընդդիմությունը ցույց տա պատշաճ վերաբերմունք: Այս դեպքում կոնսենսուս կստացվի: Մեր հիմնական խնդիրն է` ստեղծել մի փաստաթուղթ, որը կլինի լիովին համատեղելի իրավական սկզբունքների հետ և որը կձևավորի խորհրդարանական կառավարման շատ կատարյալ համակարգ», – հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Իրակլի Կոբախիձեն երեկ Բեռլինում գիտաժողովի ավարտից հետո նույնպես հայտարարել է, որ վստահ է Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականի վրա:
«Վենետիկի հանձնաժողովի փորձագետները դիտարկումներ չեն կատարել ընտրական համակարգի հետ կապված: Խորհրդատվությունները նրանց հետ այդ հարցի շուրջ շարունակվում են, և մենք վստահ ենք, որ կունենանք լիովին դրական եզրակացություն այդ փաստաթղթի հետ կապված, ամբողջությամբ, այդ թվում` խորհրդարանական ընտրությունների համակարգի հետ կապված», – ասել է Իրակլի Կոբախիձեն: