Վրաստանում հյուրանոցները միացել են պատվաստումների խրախուսման գործընթացին, այդպիսով՝ որոշ հյուրանոցներ կրկնակի պատվաստված հյուրերին գիշերակացի համար զեղչեր կտրամադրեն:

Օրինակ. Holiday Inn Telavi-ն այսօրվանից սկսում է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ պատվաստման ամբողջական կուրսն անցած մարդկանց համար հյուրանոցում սենյակ է տրամադրվում 140 լարիով:

Holiday Inn Telavi-ի նախաձեռնությանը միացնել են նաև մյուսները, մասնավորապես՝ Divan Suites Batumi և Best Western Kutaisi հյուրանոցները:

Divan Suites Batumi հյուրանոցում պատվաստվածների համար սենյակը կարժենա 399 լարի, իսկ Best Western Kutaisi-ում՝ 240 լարի:

Հյուրանոցների ղեկավարությունները կոչ են անում մյուս հյուրատներին ևս միանալ այս ինքնատիպ հյուրանոցային ֆլեշմոբին: