Այսօրվա դրությամբ պատվաստման համար բյուջեում նախատեսված է ավելի քան 150 000 000 լարի: Ակնկալվում է պատվաստանյութերի մոտ 3 800 000 դեղաչափ ձեռք բերել, – այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն՝ երկրի խորհրդարանի արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում ունեցած իր ելույթում:
Ինչպես նշել է Կակաուրիձեն, ներկայումս Առողջապահության նախարարությունը կարող է օրական կատարել մինչև 20 000 պատվաստում:
«Այսօրվա դրությամբ պատվաստման համար բյուջեում նախատեսված է ավելի քան 150 000 000 լարի: Ակնկալվում է պատվաստանյութերի մոտ 3 800 000 դեղաչափ ձեռք բերել, ինչը լիովին բավարար է մեր քաղաքացիների 60%-ին պատվաստելու համար: Ներկայումս Առողջապահության նախարարությունը կարող է օրական կատարել մինչև 20 000 պատվաստում: Կան լրացուցիչ ներմուծվող պատվաստանյութեր, և մնում է միայն այս գործընթացում մեր քաղաքացիների ցանկությունն ու ներգրավվածությունը լինի: Մենք պետք է հասնենք այդ նվազագույնի՝ 60%-ի պատվաստմանը: Տնտեսության համար համավարակի հետ կապված լրացուցիչ ռիսկերը չնչին կլինեն», – հայտարարել է Կակաուրիձեն: