«Ես երբեք ոչ ոքի նախագիծ չեմ եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախագիծն է:
Գախարիայի խոսքով՝ ինքը կոմունիկացիա չի ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ:
«Ես երբեք ոչ ոքի նախագիծ չեմ եղել և առավել ևս չեմ լինի ապագայում։ Ես չեմ ունեցել հաղորդակցություն Բիձինա Իվանիշվիլիի հետ», – նշել է Գախարիան:
Ինչպես հայտարարում է Գեորգի Գախարիան, կուսակցության նպատակն է ընտրողների առավելագույն աջակցությունն ստանալ:
Նրա խոսքով՝ առաջիկայում ինքը կհանդիպի բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։