Թամար Ժվանիան վերընտրվել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Նա ԿԸՀ-ն կգլխավորի 5 տարի: Սա առաջին դեպքն է, որ ԿԸՀ-ի նախագահը երկրորդ ժամկետով է ընտրվում:

Թամար Ժվանիան ստացել է քվեարկությանը մասնակցած 9-ից 8 անդամի աջակցությունը:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի նախագահի մյուս թեկնածուներին, հանձնաժողովի անդամներից մեկը քվեարկել է Վլադիմիր Բոժաձեի օգտին, իսկ նրանցից ոչ ոք չի քվեարկել Մարիամ Շելեգիայի օգտին:

«Եվրոպական Վրաստանի» եւ «Ազգային շարժման» անդամները քվեարկությանը չեն մասնակցել: Թամար Ժվանիան նույնպես հրաժարվել է քվեարկելու իր իրավունքից: