Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում իրավիճակը շարունակվում է մնալ լարված, ուսանողները պահանջում են համալսարանի ռեկտորի հետ հանդիպում և առկա ձևաչափով քննությունների հանձման որոշման վերանայում:

Այսօր առավոտյան ժամը 13:00-ին, ԹՊՀ առաջին մասնաշենքում հավաքված ուսանողները պահանջում էին հանդիպում ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ: Սակայն ուսանողների պահանջին դեռևս ոչ մի պատասխան չի տրվել, չի բավարարվել նաև քննություններն առցանց հանձնելու խնդրանքը-պահանջը:

akcya

Jnews-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից ուսանողները նշեցին, որ հավաքվել են իրենց ընկերների համար, ովքեր ֆինանսական կամ այլ պատճառներով չեն կարողանա մասնակցել քննություններին: Նրանք ուզում են համալսարանում կատարվող որոշումներն ի օգուտ ուսանողի լինեն:

«Մեզ ասացին, որ Թբիլիսիից բացի քննական կենտրոններ կբացվեն նաև Ախալցիխեում և Քութաիսիում, բայց ինչ անեն այն ուսանողները, ովքեր նշված վայրերում չեն ապրում և չեն կարողանա մասնակցել քննություններին, դրա համար մենք պահանջում ենք, որ քննություններն անցկացվեն առցանց ձևաչափով, որպեսզի ոչ մի ուսանող չտուժի»,- ասաց ուսանողներից մեկը:

 

tsu boxoqi akcia

Տեղեկության համար նշենք, որ տարեվերջյան քննությունները համալսարանում սկսվում են հունիսի 18-ից: