Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ կառավարության «Ինքնակառավարման համակարգի բարեփոխումների» ծրագրի շնորհանդեսը: Ներկայացման ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ անհրաժեշտ է լուծել տարածաշրջանների միջև անհավասարության խնդիրը, որը հաճախ ստիպում է մարդկանց հեռանալ գյուղից և մեկնել քաղաք կամ արտասահման:

Վրաստանի կառավարությունը սկսում է համապարփակ աշխատանքն ինքնակառավարման ամրապնդման համար: Ինքնակառավարման բարեփոխումները կիրականացվեն 2014 թվականին ընդունված «Ինքնակառավարման օրենսգրքի» հիման վրա:

«Հենց այս հիմքի վրա պետք է կառուցվեն բարեփոխման հետագա քայլերը: Այսօր մենք ներկայացնում ենք միջնաժամկետ ռազմավարական ապակենտրոնացման տեսլականը, որի նպատակն է ավելի ամրապնդել ինքնակառավարումը տեղական մակարդակում: Մեր տեսլականը ներառում է երեք ոլորտներ: Առաջին` ընդլայնել ինքնակառավարման լիազորությունները: Երկրորդ` որպեսզի ավելի բարձր արդյունավետության համար կառավարությունն ունենա ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ և փուլ առ փուլ բաժանել այդ ֆինանսական ռեսուրսները թափանցիկության ուղղությամբ: Երրորդ` ինքնակառավարումը պետք է համապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության ամենաբարձր չափանիշներին», – ներկայացման ժամանակ հայտարարեց Գիորգի Կվիրիկաշվիլին: