Վրաստանում մայիսի 27-ի դրությամբ պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 3,2635 լարի է, իսկ 1 եվրոյի դիմաց՝ 3,9824 լարի: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային բանկը:
Միջբանկային արտարժույթի բորսայում, մայիսի 27-ին կայացած առքուվաճառքի արդյունքում լարին աճել է 3,58 թեթրիով՝ մեկ դոլարի նկատմամբ: Նախկին փոխարժեքը 1 դոլարի դիմաց 3,2993 լարի էր: Այսօրվա առքուվաճառքի ցուցանիշներն ուժի մեջ են մտնում մայիսի 28-ից:
Վերլուծաբանները նշում են, որ Վրաստանի ազգային արժույթը սկսել է ամրապնդել իր դիրքերը մայիսի 14-ին, և այսօրվա ցուցանիշը լավագույնն է 2021 թվականի համար:
Լարին իր դիրքերը ամրապնդել է նաև եվրոյի նկատմամբ: Եթե մայիսի 27-ին, առքուվաճառքի հիման վրա, փոխարժեքը 1 եվրոյի դիմաց սահմանվում էր 3,9824 լարի, ապա նախօրեին փոխարժեքը կազմում էր 4,0420 լարի: Ըստ այդմ, լարին ամրապնդել է իր դիրքերը 5,96 թեթրիով:
Մայիսի 1-ից մայիսի 27-ը լարին եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 15 թեթրիով, իսկ դոլարի նկատմամբ՝ 17,6 թեթրիով:
Ինչ վերաբերում է այլ արտարժույթներին, ապա թուրքական լիրայի արժեքը կազմում է 0,3865 լարի, իսկ 1 բրիտանական ֆունտինը՝ 4,6117 լարի: