Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով, երկրից ոչխարի արտահանումն աճել է 26 տոկոսով և 2021 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից դուրս է բերվել 26 մլն դոլարի ոչխար:
Վրացական ոչխարի հիմնական գնորդը Սաուդյան Արաբիան է, որտեղ 18,1 մլն դոլարի կենդանի է արտահանվել: Բացի այդ, վրացական ոչխարի ներկրողներից են Ադրբեջանը (7,3 մլն դոլար) և Քուվեյթը (1 մլն դոլար):
Բացի այդ, Էմիրություններ է արտահանվել 175 000 դոլարի ոչխար, իսկ 112 000 դոլարի՝ Քաթար:
Միաժամանակ Վրաստան է ներկրվել 638 000 դոլարի արժողությամբ կենդանի ոչխար Հայաստանից, 193 000՝ Իսպանիայից, 95 000՝ Բրիտանիայից: