Գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղական զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնը Ախալքալաքի մունիցիպալիտետի մեղվապահներին հրավիրում է մասնակցելու «Մեղվաբուծությունը և բուժման ու կանխարգելման ժամանակակից մեթոդների կիրառումը» թեմայով թրեյնինգին:
Վաղը՝ մայիսի 28-ին, ժամը 11: 00-ին, Չարենցի 11 հասցեում գտնվող Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում (երկրորդ հարկ) շրջանի մեղվապահների համար տեղի կունենա մեկօրյա թրեյնինգ: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Գրանցվելու համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով.
Ռամազ Գոգոլաձե՝ 595 85 83 35
Արման Հարությունյան՝ 577 25 74 76։
Թրեյնինգի աշխատանքային լեզուներն են հայերենն ու ռուսերենը: Տեղեկա-խորհրդատվական կենտրոնը խնդրում է բոլոր մեղվաբույծներին մասնակցել թրեյնինգին, քանի որ դա կօգնի նրանց ստանալ որակյալ մթերք:
Նման նյութեր:
Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ժամը 17:10-ին՝ Նեկա Սեբիսկվերաձեի, Զուկա Խուցիշվիլիի, Նատո Գելաշվիլիի, Գիորգի Ճոխոնելիձեի, ինչպես նաև հանդիսատեսի կատարմամբ հնչեց Վրաստան կոչվող անկախ երկրի օրհներգը։
26.05.2022 | նորություններ
Ախալքալաքում այսօր առավոտից նշում են Վրաստանի անկախության օրը։ Երաժշտություն, փուչիկներ, տոնավաճառ, անակնկալ ելույթներ և դրոշներ…
26.05.2022 | նորություններ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը:
26.05.2022 | նորություններ
Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության…
26.05.2022 | նորություններ
Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է: Բայց 100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ…
26.05.2022 | Հասարակություն
Տավշանկա բլուրն (Ամիրանիս գորա) Ախալքալաքի բնակիչների համար կանաչապատ տարածք է, որտեղ բնակիչները սիրում են իրենց ժամանակն անցկացնել մաքուր օդ շնչելով, բայց աստիճանաբար բլրի ստորոտին գտնվող…
26.05.2022 | Հասարակություն
Ախալքալաքի Թումանյանի անվան Թիվ 1 հայկական դպրոցի մարզադահլիճում երեկ հնչել են վրացական երգեր ու ներկայացվել վրացական պարեր։ Դպրոցականների շուրթերից հնչել են երախտագիտության ու գովեստի խոսքեր։…
26.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը երրորդ ռաունդում վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի նկատմամբ: Արդեն մայիսի 27-ին, Գոմցյանը…
25.05.2022 | Հասարակություն