Թիվ 3 մանկապարտեզում բացվում է մեկ խումբ՝ նախատեսված 2-ից 3 տարեկան երեխաների համար։ Առաջնահերթ կընդունվեն աշխատող մայրերի և սոցիալապես անպաշտպան ընտանիքների երեխաները։ Խմբում կարող է ընդունվել ընդամենը 15-20 երեխա, առաջին անգամ Ախալքալաքում աշխատող մայրերը հնարավորություն ունեն իրենց երեխային, ով դեռ 3 տարեկան է, ուղարկել մունիցիպալ մսուր-մանկապարտեզ։ Այդ նպատակով Չարենցի փողոցի թիվ 3 մանկապարտեզում բացվում է հատուկ խումբ՝ 2-ից 3 տարեկան երեխաների համար նախատեսված համապատասխան խնամքով մանկապարտեզ։

Երեխային մանկապարտեզ ընդունելու համար դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի վերջ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումում, քաղաքապետարանի շենքի առաջին հարկում։

Հիշեցնենք, որ ամբողջ մունիցիպալիտետի հանրային մանկապարտեզների սովորական խմբեր երեխայի ընդունելության հայտերի ընդունումը կտևի մինչև օգոստոսի 25-ը։

Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն հայտադիմումը ներկայացնելիս, կարդացե՛ք այս հղումով։