Մարտի 7-ին կայացավ հանդիպում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պատմական և մշակութային կապերը, և պատրաստակամություն հայտնել հետագայում խորացնելու դրանք:
Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը բարձր է գնահատել երկրում իրագործված բարեփոխումները, և իր աջակցությունն է հայտնել Վրաստանին Եվրաինտեգրման ճանապարհին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային համագործակցության ձևաչափին և Վրաստանի հնարավոր մասնակցությունը Արևելյան Եվրոպայում տրանսպորտային նախագծերին: Հունաստանի արտաքին գործերի նախարարը հաստատել է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:
Վրաստանի կառավարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի և Հունաստանի հարաբերությունները անցնում են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Լուսինե Աստոյան