Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ոստիկանության ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան, այդ թվում և Ախալքալաք ստուգել ընթացիկ և ավարտված ծրագրերը, անձամբ հանդիպել տեղում աշխատող ոստիկանների հետ, այս մսին տեղեկացնում է ՆԳՆ-ի պաշտոնական կայքէջը:
Այցը կայացել է մարտի 13-ին: Գիորգի Գախարիան այցելել է մի քանի վարչություններ, ստուգել Ցխրածկղարոյի նոր բացված անցակետն ու զրուցել աշխատակիցների հետ: Նախարարը Բակուրիանիի ոստիկանության ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում ստուգել է ոստիկանության շենքի շինարարական աշխատանքները:
Գիորգի Գախարիան այցելել է նաև Բորժոմիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ենթակառուցվածքներ, որտեղ տարվա վերջին կավարտվի հրդեհաշիջման միջոցների պահման վայրը։
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է նաև Սամցխե-Ջավախեթիի տարածքային ոստիկանության ստորաբաժանումներ: Ոստիկանության վերանորոգված շենք, ժամանակավոր կալանավայր և հատուկ հանձնարարությունների բաժնի տեսչություն: Գիորգի Գախարիան ծանոթացել է համակարգի վերազինման շրջանակներում ընթացիկ և պլանավորված բարեփոխումներին: