Ախալքալաքի քաղաքապետարանը Մայրության տոնի առթիվ 18 բազմազավակ մայրերի, ովքեր ունեն 5 կամ ավելի երեխա տվեց 200 ական լարի:
Հատուկ ցուցակ, ըստ որի, բազմազավակ մայրերը պետք է նվեր ստանային, չկար: 5 կամ ավելի երեխա ունեցող մայրերը գյուղերում տեղեկացվել են լիազորված անձանց միջոցով, իսկ քաղաքում այդ հարցերով զբաղվել է քաղաքապետարանի աշխատակազմը, այս մասին հայտնեց սոցիալական ապահովության բաժնի պետ Կլիմենտ Չտչյանը:
18 մայրերից 1-ը՝ քաղաքից էր, մնացածը՝ գյուղերից: Կլիմենտ Չտչյանի խոսքերով, նրանք մարտի 3-ին մինչ 16:00 -ն սպասել էին մայրերին: Ներկայացողները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեին և նվերը ստանային: