Ախալքալաքի բերդի տարածքը մաքրվել և փակվել էր կովերի համար, որոնց համար բերդի մզկիթը երկար տարիներ ծառայում էր որպես գոմ: Սակայն վերջերս բերդի տարածքում նորից սկսել են կովեր արածեցնել, իսկ մզկիթը նրանց համար կրկին գոմի է վերածվել:
Անցյալ տարի՝ Եվրոպայի օրվա շրջանակներում, Ախալքալաքի բերդում անցկացվեց շաբաթօրյակ, որին մասնակցում էին մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչները և Վրաստանում ԵՄ դեսպանատան պատվիրակությունը: Դրանից առաջ բերդի վերականգնման փաստի մասին բազմիցս խոսվում էր՝ տարբեր մակարդակներով՝ նահանգապետարանից ընդհուպ Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալություն, և նույնիսկ նշվում էր կոնկրետ ժամկետներ՝ այս տարվա ապրիլ ամիսը: Սակայն կորոնավիրուսը չեղյալ հայտարարեց պլանները, թե այլ պատճառներ՝ դեռ պարզ չէ: Բերդի տարածքում հետազոտություններ չեն արվել, վերականգնման աշխատանքները սկսված չեն: Տարածքում աստիճանաբար աղբ է կուտակվում: Բացի այդ, գարնան գալու հետ մեկտեղ, կովերին նորից սկսել են արածեցնել բերդի տարածքում, իսկ գիշերները նրանք մնում են «գոմում»՝ բերդի տարածքում գտնվող միակ պահպանված շենքում:
Մինչդեռ բերդն Ախալքալաքի հիմնական պատմական հուշարձաններից մեկն է, որը կապված է քաղաքի ծագման աղբյուրների հետ:
Ձգվելով կիրճի վրայով, որի տակ մի կողմից հոսում է Թափարվան գետը, իսկ մյուս կողմից՝ Կրխ Բուլախը, բերդի երկու կողմերում բացվում է Աբուլ լեռան և գյուղերի հրաշագեղ տեսարաններ:
Վերջին տարիներին բերդը պարբերաբար մաքրվում է կամավորների կամ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից: Բայց դա բավարար չէ, որ բերդը Ախալքալաքի համար կարևոր տուրիստական նշանակություն ունենա: Հիշեցնենք, որ Ախալքալաքի բերդը միակ պատմական հուշարձանը չէ Ախալքալաքի տարածքում, թեև, մունիցիպալիտետի և ընդհանրապես Ջավախքի զբոսաշրջային ներուժը երկրի համար առաջնային չէ:
Ախալքալաքի բերդը կմաքրվի հետագա վերականգնման համար
Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է