Ըստ Սաքստատի տվյալների՝ 2020 թվականին Վրաստանում ընտանիքի միջին եկամուտը կրճատվել է 6,4%-ով:
Վրաստանում ընտանիքը միջինը բաղկացած է 3-5 հոգուց, իսկ դրա պահպանման համար ստացվող եկամուտը 2020 թվականին կազմել է ամսական 1100 լարի, ինչը 75 լարիով պակաս է, քան 2019 թվականին: Համապատասխանաբար, 1 անձի եկամուտն ամսական միջինը կազմել է 321 լարի, ինչը 14 լարիով պակաս է, քան 2019 թվականին:
Բնակչության եկամուտների կառուցվածքում նախկինի պես ամենամեծ մասնաբաժինն ընկնում է վարձու աշխատանքին: Այդ ցուցանիշը 2019 թվականի համեմատությամբ կրճատվել է 0,9 տոկոսով, որը կազմում է բնակչության ընդհանուր եկամուտի 47,8 տոկոսը:
Երկու տոկոսով կրճատվել է ինքնազբաղվածների եկամուտները, որը կազմել է 9,4 տոկոս: Ընդհանուր եկամուտի 23,4%-ը բաժին է ընկնում թոշակներին, կրթաթոշակներին և նպաստներին, ինչը 4,4%-ով ավելի է, քան 2019 թվականին: Ինչ վերաբերում է բնակչության ծախսերին, ապա 2020 թվականին դրանք կրճատվել են 9,4 տոկոսով և կազմել 1038 լարի, համապատասխանաբար, մեկ անձի համար՝ ամսական 303 լարի: