Օկուպացված տարածքներից բռնի տեղափոխված անձանց, փախստականների և Վրաստանում վերաբնակեցման հարցերով նախարար` Սոզար Սուբարին կառավարության նիստից հետո, փետրվարի 11-ին կարծիք հայտնեց ռուսալեզու ալիքի բացման անհրաժեշտության մաիսն:
Սուբարիի խոսքերով, կարևոր է, որ ԱՄՆ-ն ֆինանսական միջոցներով օգնի Արևելյան Եվրոպայի երկրներին ռուսական սպառնալիքների դեմ պայքարելու համար:
«Խոսքը գնում է ոչ միայն երեք երկրների օգնության մեծացման և ուժեղացման` «Արևելյան գործընկերության» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա), այլ ողջ Արևելյան Եվրոպայի: Դա շատ կարևոր է: Նույն Եվրոպայում ի հայտ են եկել ռուսալեզու հեռուստաալիքներ, ռադիո, հաղորդումներ, որոնց նպատակն է արդյունավետ կերպով հակազդելու ռուսական քարոզչությանը: Ռուսական քարոզչությունը ակտիվացել է ամբողջ աշխարհում, և դա պահանջում է համարժեք պատասխան», – ասում է Սուբարին:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարության մեջ մեկ անգամ չէ որ քննարկվում է Վրաստանում ռուսալեզու ալիքի ստեղծումը:
«Կարևոր է, որ մեր քաղաքացիները, ովքեր լիովին չեն տիրապետում պետական լեզվին, ունենան հնարավորություն ստանալու համապատասխան տեղեկատվություն, երկրում տեղի ունեցող ամենօրյա փոփոխությունների մասին», – հայտարարել է Սուբարին:
Էդիտա Բադասյան