Այսօր՝ մայիսի 26-ին, Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց միջոցառում` նվիրված Վրաստանի Անկախության օրվան:

Միջոցառումը սկսվեց Վրաստանի և Հայաստանի հանրապետության ազգային օրհներգերով: ԱԵԿ-ի վրաց լեզվի ավագ խմբակի սաները վրացերեն և հայերեն լեզուներով ներկայացրեցին պատմական փաստեր, խոսեցին Վրաստանի պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի և հիմնի մասին։ Ներկայացրեցին վրաց մտավորականների ասույթներ և բանաստեղծություններ։

mais 26

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը նշեց, որ ԱԵԿ-ն ամեն տարի նշում է Վրաստանի անկախության օրը և շնորհավորեց ներկաներին Վրաստանի Ժողովրդավարական հանրապետության հռչակման օրվա առիթով։

Վրացերենի խմբակի պատասխանատու Վարդուհի Կուրղինյանը կարևորեց այն փաստը, որ նման միջոցառումները օգնում են աշակերտներին ավելի սերտ ծանոթանալ Վրաստանի պատմությանը:

1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը առաջին իսկ նիստում հռչակեց Վրաստանի անկախությունը: Չնայած իր կարճատև գոյությանը (1918-1921թթ․)՝ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունն անչափելի ազդեցություն ունեցավ երկարաժամկետ հեռանկարում, Վրաստանի պետականության զարգացման գործում, այն կարևոր հետք թողեց մեր երկրի պատմության մեջ:

Հարկ է նշել, որ Ախալքալաքում արդեն երկրորդ տարին է չի անցկացվում անկախության օրվա առթիվ պաշտոնական միջոցառումներ համաճարակի պայմաններում մասսայական հավաքույթներից խուսափելու համար: