Վաղ առավոտյան Ախալքալաքի բնակիչները բարձրացան Տավշանկա (Ամիրանիս Գորա), այսօր ախալքալաքցիները նշում են Ծռատոնը:
Չնայած կորոնավիրուսի համավարակին, Ախալքալաքի բնակիչները առավոտյան ժամը 6-ից բարձրացան Տավշանկա լեռը: Տավշանկայի գագաթին կան սրբավայրեր, որտեղ ամեն տարի մայիսի 6-ին ախալքալաքցիներն ուխտագնացության են գնում:
Գոյություն ունի լեգենդ, որ այս օրը ոչ ոք գործ չի անում, վախենալով, որ կծռվի։ Մարդիկ հավատում են, որ հնում շատերը գործ են արել և անմիջապես ձեռքերը, ոտքերը ծռվել են։ Իսկ եթե ստիպված էին որեւէ անհետաձգելի բան անել, ապա, պատժից խուսափելու նպատակով, դրանից անմիջապես հետո մի քիչ գարի էին ցանում։ Հավատում էին, որ ցանած գարին ծուռումուռ է դուրս գալիս՝ իր վրա կրելով Սբ. Գեւորգի պատիժը։
Այս տոնը «կարևոր» է նաև հղիների համար: Ծռատոնին հղի կանանց Ջավախքում արգելում են գործ անել, հատկապես կտրող, ծակող իրեր օգտագործել: Ջավախքում հավաստիացնում են, որ այս օրը, եթե հղի կինը գործ է անում, ապա երեխան ծնվում է նշանով: Ահա, թե ինչու Ջավախքում մայիսի 6-ը բառի բուն իմաստով ոչ աշխատանքային է:









Քրիստինե Մարաբյան
Նման նյութեր:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը:
26.05.2022 | նորություններ
Սոֆիա Մելքոնյանը 27 տարի միայնակ է ապրում Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում կիսաքանդ տան մեջ: Չի կարող աշխատել, առողջական խնդիրներ ունի: Ապրում է կենսաթոշակի և պետության…
26.05.2022 | նորություններ
Այսօր Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է: Բայց 100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ…
26.05.2022 | նորություններ
Տավշանկա բլուրն (Ամիրանիս գորա) Ախալքալաքի բնակիչների համար կանաչապատ տարածք է, որտեղ բնակիչները սիրում են իրենց ժամանակն անցկացնել մաքուր օդ շնչելով, բայց աստիճանաբար բլրի ստորոտին գտնվող…
26.05.2022 | նորություններ
Ախալքալաքի Թումանյանի անվան Թիվ 1 հայկական դպրոցի մարզադահլիճում երեկ հնչել են վրացական երգեր ու ներկայացվել վրացական պարեր։ Դպրոցականների շուրթերից հնչել են երախտագիտության ու գովեստի խոսքեր։…
26.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևանում Վրաստանը ներկայացնող ջավախքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը երրորդ ռաունդում վստահ հաղթանակ է տարել իտալացի բռնցքամարտիկ Գլանլուկա Ռուսսոյի նկատմամբ: Արդեն մայիսի 27-ին, Գոմցյանը…
25.05.2022 | Հասարակություն
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիա մեկնող բեռնատարների ավելի քան 20 կիլոմետրանոց շարասյունը չի նոսրանում։ Դեռևս հերթի առաջին բեռնատարներն են հատում սահմանը, իսկ շարասյունի վերջից…
25.05.2022 | Հասարակություն
Արմենը Ջավախքից է, բայց ապրում է Երևանում: Փոքր հասակում նա հրթիռներ էր պատրաստում, իսկ հիմա արդեն կենտրոն է բացել, որտեղ երիտասարդները սովորում են էլեկտրոնիկայի և…
25.05.2022 | Հասարակություն