Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով, Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ չի հաստատվել, բայց մի քանի կասկածելի դեպքեր դեռևս ուսումնասիրվում են:
«Հնդկական շտամը դեռ չի հաստատվել, բայց ներկայումս մոլեկուլային հետազոտություն է տարվում մի քանի դեպքերի առնչությամբ, այսինքն՝ կատարվում է գենետիկական հաջորդականության որոշում, որը, հուսով եմ, կավարտվի այս շաբաթվա վերջին: Սա բավականին աշխատատար պրոցես է», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: