Այսօրվանից օտարերկրյա քաղաքացիներից Վրաստանի տարածք մուտք գործելիս պատվաստման վկայական և բացասական PCR թեստ չի պահաջվում։
«Վրաստանի կառավարության՝ մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ արդեն համապատասխան փոփոխություն է կատարվել։
Փոփոխության համաձայն՝ արտերկրից ժամանող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) ազատվում է Covid-19-ի դեմ պատվաստման վկայական կամ բացասական PCR թեստ ներկայացնելու պարտավորությունից:
Որոշման տեքստը հասանելի է այստեղ։