Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է, – այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը
«Որպեսզի խուսափենք ռիսկերից Վրաստանի նախագահն անցնում է ինքնամեկուսացման, թեեւ նրան արդեն Covid 19—ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ներարկել են», – ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ունեցած կոնտակի պատճառով, որի վարակման մասին հայտնի է դարձել այսօր՝ ապրիլի 6-ին: