Այսօր Վրաստանի կառավարությանն առընթեր գործող միջխորհրդարանական համակարգող խորհուրդը որոշել է մեղմացնել կորոնավարակի պատճառով մտցված սահմանափակումների մեծ մասը: Հարկ է նշել, որ տեղաշարժի սահմանափակումը երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 5:00-ն ուժի մեջ է մնում:
Այսպես ասած «պարետային ժամը» ուժի մեջ է մնում, դեռևս նախնական գնահատականներ չկան, թե երբ կբացվեն:
Սահմանափակումները վերացվում են հետևյալ ոլորտներում.
– ռեստորանները կսկսեն աշխատել մարտի 8-ից
– միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը փետրվարի 25-ից
– մարզասրահները կգործեն մարտի 15-ից
– մանկապարտեզները կգործեն մարտի 1-ից
– կոնֆերանսներ և թրեյնինգներ կթույլատրվի անցկացնել մարտի 1-ից
– թանգարաններն պւ գրադարանները կգործեն մարտի 1-ից
– թատրոններն ու մարզական ակումբներ, համույթները կգործեն մարտի 15-ից
– դասախոսնությունները լսարաններում կթույլատրվի մարտի 15-ից
– դպրոցական օղակները կգործեն մարտի 15-ից