Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 157-ով՝ հասնելով 222 139-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 259-ով և հասել 211 634-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 205 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 65 հազար 211-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 400-ի, ևս 1077 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 028 մարդ։