Դեկտեմբերի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 588 մարդ, մահացել է 46 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 890 813, այստեղից ապաքինվել է 837 263 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 777:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 264 փորձարկում, այդ թվում 13 922-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 342-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.18% է, վերջին 14 օրվանը՝ 7.8%, վերջին 7 օրվանը՝ 7.45%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 311 840 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 500 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 138 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 183 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: