Տաս մարդ Թբիլիսիում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով է վարակվել բուժաշխատողից: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 11 նոր դեպք: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում լրագրողներին հայտնել են, որ նրանցից երկուսը գրանցվել է Բոլնիսի շրջանում, իսկ ևս ինը հիվանդ շփում է ունեցել նախկինում հաստատված դեպքի հետ, որոնք պատկանում են նույն կլաստերին:
Այս խմբի բոլոր հիվանդները Վրաստանի մայրաքաղաքի բնակիչներ են: Հարկ է նշել, որ անցած օրերին Թբիլիսիում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չէր գրանցվել:
Ինչպես հայտնել է Գամկրելիձեն, ընդհանուր առմամբ՝ Թբիլիսիում նոր կլաստերն ունի մինչև 50 կոնտակտ, ինչպես նաև COVID-19-ի արդեն հաստատված 11 փաստ:
«Կարող եմ ասել, որ նրանք նույն ընտանիքի անդամներ են և շատ սերտ ընտանեկան կապեր ունեն: Վարակի աղբյուրը, կարծում եմ, պետք է լինի իմ կոլեգան: Այնուհետև այդտեղից վարակը փոխանցվել է ընտանիքին, որից հետո մյուս մտերիմ ընտանիքին», – հայտարարել է Գամկրելիձեն՝ նշելով, որ ինքը չի կարող բացահայտել հիվանդի անձնական տվյալները:
Նրա խոսքերով, Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում, որտեղ ապրում են վարակված խմբերի մեծ մասը, ներկայումս աշխատում են համաճարակաբանները:
Ինչպես նաև Գամկրելիձեի խոսքերով, մոտ ժամանակներս հայտնի կդառնա՝ արդյո՞ք բժիշկը կամ նրա ընտանիքի անդամը վարակի աղբյուր է եղել, թե՝ ոչ:
Կլինիկայում, որի աշխատակիցը վարակված է, «իրականացվում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ»: Մինչ այժմ փորձագետները բժշկական հաստատությունը կարանտինի համար փակելու անհրաժեշտություն չեն տեսնում:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր շփում են ունեցել (վարակակիրների հետ)» հայտնի են, նրանք կորոնավիրուսով տեղափոխվել են հիվանդանոց: Շարունակվում է կոնտակտների հետազոտությունը, որոնց կտեղափոխեն կարանտին»,- հավելել է Գամկրելիձեն:
Ընդհանուր Վրաստանի կիլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 146 մարդ: Նրանցից 43-ը գտնվում են մայրաքաղաքի կլինիկաներում:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից մայիսի 29-ը Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 757 դեպք: Այս պահի դրությամբ բուժված մարդկանց ընդհանուր թիվը 600 մարդ է կազմում, այսինքն՝ առողջացել է վարակվածների ընդհանուր թվի գրեթե 80%-ը:
Կորոնավիրուսից երկրում 12 հիվանդ է մահացել: Կարանտինում է գտնվում 2 966 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 250: