Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 2 345-ով: Ապաքինվել է 3 560 մարդ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 214 871: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 191 968:

Կորոնավարակից մահացել է ևս 51 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 233:

Կարանտինային ռեժիմում է 470 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 358 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 671-ը: