Վրաստանում 63 դպրոց և 188 անհատական դասարան շարունակում են մնալ հեռավար ուսուցման ռեժիմում: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Դպրոցականները հեռավար ուսուցման են անցնում ծնողների խնդրանքով կամ դպրոցում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերելուն պես: Երկրում կա շուրջ 2,3 հազար պետական և մասնավոր դպրոց:

Անցած յոթ օրվա ընթացքում դպրոցականների 0,05% -ի մոտ ախտորոշվել է Covid-19: Ինչ վերաբերում է դպրոցների ուսուցիչներին և վարչական անձնակազմին, ապա այստեղ հիվանդության դեպքերը կազմել են 0,3%:

Նվազել է ռիսկային խմբին պատկանող ուսուցիչների թիվը, ովքեր ցանկություն են հայտնել հեռավար ռեժիմով աշխատել: Այս փուլում ամբողջ հանրապետության մասշտաբով հեռավար դասեր է վարում ընդամենը 120 ուսուցիչ:

Դպրոցականների կամ ուսուցիչների Covid-19-ի հաստատման դեպքում ուսումնական հաստատությունները կշարունակեն կիրառել կետային սահմանափակումներ՝ կա՛մ ամբողջ դպրոցը, կա՛մ կոնկրետ դասարանը կանցնեն հեռավար ուսուցման:

Կրթության նախարարությունը նշում է, որ 2020-2021 ուսումնական տարվա ավարտը դասարաններում Վրաստանի պետական և մասնավոր դպրոցների հիմնական առաջնահերթություններից մեկն է: Ինչպես նշում են ԿԳն-ում, յուրաքանչյուր հաստատություն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ուսումնական գործընթացի համար ռիսկերը նվազագույնի հասցվեն: