Pfizer–ը հաստատում է, որ Վրաստանը կստանա ավելի քան 1 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
Ինչպես պարզաբանում են ընկերությունում, Վրաստանի կառավարության հետ բանակցություններն ավարտվել են, և նրանք անցում են համաձայնագիրը կնքելու փուլին:
«Pfizer–ն ուրախ է տեղեկացնել, որ Վրաստանի կառավարության հետ բանակցությունների մի մասը ավարտվել է SARS-CoV2–ի դեմ ավելի քան մեկ միլիոն դեղաչափ BNT162b2 պատվաստանյութի մատակարարման շուրջ: Ընկերությունն անցնում է Վրաստանի կառավարության հետ պայմանագիր կնքելու փուլին», – ասվում է «Բիզնեսի բանաձև»-ին տված անդրազգային դեղագործական ընկերության պատասխանում:
Հաղորդագրության մեջ ընկերությունը չի հստակեցնում, թե երբ և ինչ գնով Վրաստանը կստանա պատվաստանյութը: Pfizer–ի ԶԼՄ–ների հետ կապի ավագ մենեջերն ասել է, որ գործարքի որոշ մանրամասներ գաղտնի կմնան բանակցությունների ավարտից հետո ևս: