Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 90-ով՝ հասնելով 164 676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 292-ով և հասել 153 064-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 842 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 624 153-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 998-ի, ևս 729 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 885 մարդ։