Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի հանրային դպրոցն արդեն երկու օր է անցել է առցանց ուսուցման։ Պատճառը եղել է դպրոցի ուսուցիչներից մեկի թեստի կասկածելի արդյունքը, որը սակայն հետո բացասական է եկել: Չնայած դրան դպրոցը ապահովության համար դեռ առցանց կգործի:
«Անկեղծ ասած, մենք կասկածեցինք, եթե վարակից 14 օր անցնում է հակամարմինների թեստն այլևս ցույց չի տալիս վարակը, սակայն մենք ապահովության համար ամբողջ ընտանիքին ինքնամեկուսացրինք, դպրոցն առցանց դարձրինք, սակայն թե՛ ինքը՝ ուսուցիչը, թե՛ նրա ընտանիքի անդամները վարակ չունեն, արդյունքները ցույց տվեցին հակամարմինների թեստից հետո կատարված PCR թեստը», – ասաց Ախալքալաքի հանրային առողջապահական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը։
Հարկ է նշել, որ Ախալքալաքում հունվարից մինչ հիմա կատարվել է 6000-7000 հակամարմինների արագ թեստ, իսկ PCR՝ 2830 հատ։ Նույն ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել, ընդհանուր վարակակիրների թիվը այդ կազմում է 26 մարդ։