«Վերջին զանգի» միջոցառումները թույլատրվում են, բայց պայմանով, որ միջոցառմանը կարող են ներկա լինել միայն ավարտականներն ու ուսուցիչները, ինչպես նաև նրանք պետք է հետևեն շնչադիմակ կրելու և հեռավորության պահպանման կարգին:

Նախարարությունն արդեն համապատասխան ցուցումներն ուղարկել է հանրակրթարաններին։

Ըստ ցուցումների «Վերջին զանգի» միջոցառում հնարավոր է կազմակերպել միայն 12-րդ դասարանի աշակերտների և դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ` դպրոցի տարածքում, առանց այլ անձանց ներկայության:

Եթե ​​դպրոցը հնարավորություն ունի, ցանկալի է աշակերտների հետ հրաժեշտի միջոցառում անցկացնել բաց տարածքում: Հանրային տարածքում հավաքվելիս բոլոր անձինք պարտավոր են շնչադիմակ կրել և պահպանել անհրաժեշտ հեռավորությունը:

Հարկ է նշել, որ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը համակարգող խորհուրդը նպատակահարմար չի համարում խմբային միջոցառումների, էքսկուրսիաների, տոնակատարությունների և բանկետների անցկացումը:

Հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը, դպրոցներում «Վերջին զանգը» տեղի կունենա Առողջապահության նախարարության ցուցումներին համապատասխան:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Վերջին զանգի միջոցառումն արգելված չէ
Վերջին զանգի միջոցառում կարելի՞ է անել