Ոչ ֆորմալ կրթության հայեցակարգն առաջացել է 2005-2007 թվականներին Վրաստանի կրթական համակարգում իրականացված բարեփոխումներից հետո։ Տարբեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ֆորմալ կրթության հետ մեկտեղ գիտելիք և մեծ փորձ են ձեռք բերում ոչ ֆորմալ ճանապարհով ստացված կրթությամբ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղի դպրոցի ուսուցիչները խոսում են ոչ ֆորմալ կրթության կարևորության մասին։

Տուրցխ գյուղի հանրային դպրոցի տնօրեն և վրացերեն լեզվի ուսուցիչ Շորենա Ակոպաշվիլին կարևորում է ոչ ֆորմալ կրթության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ երեխաները աշխատում են PowerPoint-ով, Word-ով, excel-ով, և այլ ծրագրերով, որոնք օգնում են նրանց զարգացնել իրենց տեխնիկական հմտությունները։

«Մեր շրջանը բնակեցված է հիմնականում հայալեզու բնակիչներով, մեր դպրոցների երեխաները վրացիների հետ շփման հնարավորություն չունեն: Օրինակ՝ Ախալցիխեի մունիցիպալիտետում այլ իրավիճակ է, հայերն ու վրացիները, առավել ևս քաղաքում միշտ շփվում են և այնտեղի հայ երեխաների համար դժվար չէ վրացերենը յուրացնելը։ Պետական լեզվի ուսուցանման համար շատ կարևոր է ոչ ֆորմալ կրթությունը, քանի որ երեխաները տարբեր ակտիվություններ են կատարում, ես որպես վրաց լեզվի ուսուցչուհի եմ խոսում։ Բացի դասի ժամերին գրքում կամ տետրում եղած վարժությունների՝ կարդալ, գրել, թարգմանություն, լսել, ոչ ֆորմալ կրթության ժամանակ անգիր ներկայացումներ են անում, այնպիսի ակտիվություններ, որտեղ այլ բառամթերք է օգտագործվում: Երեխաներին տարբեր ակտիվություններում ներգրավելը, որտեղ օգտագործվում է պետական լեզուն, ոչ թե շատ կարևոր է, այլ պարտադիր է», – ասում է Տուրցխի դպրոցի տնօրեն Ակոպաշվիլի Շորենան։

Նշում է՝ ոչ ֆորմալ կրթության ժամանակ լինում է առարկաների միջև կապ, այսինքն՝ կենսաբանությունն ու քիմիան, ֆիզիկան ու մաթեմատիկան, նաև պատմությունն ու վրացերենը: Այդ դասերի ընթացքում երեխաները պատմությունը ներկայացնում են վրացերենով, ինչը օգնում է երեխային ավելի հեշտությամբ յուրացնել վրացերենը և նոր բառեր է օգտագործում։

«Շատ լավ կլինի, եթե այսպիսի ակտիվությունները մեկ-երկու միջոցառմամբ չավարտվի: Ես կարծում եմ, որ դպրոցների միջև ընկերական հարաբերությունները, այդ թվում՝ ոչ վրացալեզու և վրացալեզու դպրոցների աշակերտների միջև խորացնում է կապը և հեշտացնում լեզվի ուսուցման գործընթացը», – ավելացնում է նա։

Ոչ ֆորմալ կրթությունը Տուրցխի հանրային դպրոցում արդեն տարիներ շարունակ իրականացվում է: Անցկացվում են բաց դասեր, տարբեր ակտիվություններ մյուս դպրոցների հետ, ինչպես նաև ամառային դպրոցներ, բոլորովին վերջերս էլ կոնֆերանս են անցկացրել:

Շորենան նշում է՝ երեխաներին շատ է դուր գալիս ոչ ֆորմալ կրթությունը։ Նույնիսկ ամենապասիվ աշակերտը շատ է ակտիվանում, ում սովորական դասաժամը չի հետաքրքրում, շատ ակտիվ է, կատարում է տարբեր ակտիվութնուններ։

«Ոչ ֆորմալ կրթության կարևորությունը նաև կայանում է նրանում, որ աշակերտները դպրոցում սովորածը կարողանում են դրսում օգտագործել։ Երեխաներն ավելի անկախ են դառնում, սովորում են ինչպես կատարել հարցում, հետազոտություններ, տաբերում են խնդիրը, տարբերում են ապատեղեկատվությունը ճիշտ տեղեկությունից, խմբում աշխատել են սովորում», – ավելացնում է Շորենա Ակոպաշվիլին:

Ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ կոնֆերանսը կազմակերպել է Տուրցխի հանրային դպրոցի «Վրացերենը որպես երկրորդ լեզու» նախագծի ուսուցչուհի Թամունա Դեվդարիանին:

Tamuna Davdariani

«Մեր կատարած ակտիվությունը սովորական չէր, դրա մասին պետք է իմանա հասարակությունը և մյուս դպրոցները։ Ոչ ֆորմալ կրթությունը շատ կարևոր է: Այն ազատություն է տալիս աշակերտին, և այդ ընթացքում երեխաները չեն սահմանափակվում ստանդարտ դասաժամով, դասասենյակում և այդպիսի դասընթացների ժամանակ տեսնում ենք այնպիսի արդյունքներ, որոնք հնարավոր է չտեսնենք սովորական դասաժամի ժամանակ։ Տարբեր ունակություններ են բացահայտվում», – նշում է Թամունան։

Մայիսի 31-ին կազմակերպված կոնֆերանսը կայացել է Կոթելիա գյուղի Թամազ Մելիքիձեի անվան հանրային դպրոցում, որն իրականացվել է Տուրցխի հանրային դպրոցի տնօրենի և ոչ ֆորմալ կրթության կենտրոնի հետ համագործակցությամբ: Բոլոր մասնակիցներին տրվել է ոչ ֆորմալ կրթության կենտրոնի սերտիֆիկատներ, ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին։

sertifikatner

«Մեր կոնֆերանսը կարևոր էր նրանով, որ մասնակցում էին ոչ վրացալեզու դպրոցների աշակերտներ։ Մարտ ամսին ես մասնակցեցի ոչ ֆորմալ կրթության կենտրոնի կողմից կազմակերպած ազգային կոնֆերանսին: Շատ հետաքրքիր էր, մեծ փորձ ձեռք բերեցի և մտածեցի նմանատիպ կոնֆերանս կազմակերպել, որտեղ աշկերտները և ուսուցիչները միասին կաշխատեն», – պատմում է Թամունա Դեվդարիանին։

Նրա կազմակերպած կոնֆերանսին մասնակցել է 10 դպրոց, որից 8-ը՝ ոչ վրացալեզու դպրոց է եղել: Մասնակցել են. Տուրցխ, Կոթելիա, Գոգաշեն, Իխտիլա, Բուղաշեն, Ալաթուման, Վարևան, Դադեշ, Գոման և Դիլիսկա գյուղերի և Ախալքալաքի թիվ 1 դպրոցներիզ 17 ուսուցիչ և 23 աշակերտ։ Աշակերտներից միայն չորսն են եղել վրացալեզու դպրոցներից։

«Ուսուցիչը մենթոր է եղել, իսկ աշակերտները ներկայացրել են շնորհանդեսը: Ամենակարևորն այն էր, որ բոլոր ներկայացումները վրացերեն լեզվով էին։ Ներկայացվեցին տարբեր թեմաներվ շնորհանդեսներ»:

Այս կոնֆերանսից հետո ցանկություն է առաջացել ամեն տարի կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, քանի որ աշակերտների ոգևորությունն ու ստացած գիտելիքները ոգևորիչ են եղել: