Միջգերատեսչական համակարգող խորհուրդն այսօր շատ կարևոր որոշում կայացրեց զբոսաշրջության ոլորտի և առհասարակ մեր քաղաքացիների համար: Առաջին հերթին մեղմացվում է սահմանափակումը գիշերային ժամերին, պարետային ժամը ժամը 21:00-ի փոխարեն սկսվում է ժամը 23:00-ից: Այս մասին համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նաթիա Թուրնավայի պարզաբանմամբ, սահմանափակումները կչեղարկվեն նաև հյուրանոցներում գործող ռեստորանների համար, որոնց աշխատանքը արգելված է ժամը 21:00-ից հետո:

«Ինչ վերաբերում է շաբաթ-կիրակի սրճարանների ու ռեստորանների գործունեությանը, մենք գիտենք, որ սա մեծ խնդիր է, քանի որ զբոսաշրջիկների հոսքն արդեն սկսված է: Այսօր ընդունված որոշման համաձայն, այս շաբաթվանից, շաբաթ-կիրակի կանոններին համապատասխան, հնարավոր կլինի շահագործել սրճարանների և ռեստորանների բաց տարածքները: Միևնույն ժամանակ, մենք մեծ հույս ունենք, որ հունիսի 1-ից կկարողանանք ավելի շատ մեղմել և ընդհանրապես հանել այդ սահմանափակումը», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:

Միևնույն ժամանակ, ըստ Նաթիա Թուրնավայի, հունիսի 1-ից մեղմացումը, իհարկե, տեղի կունենա համավարակաբանական իրավիճակի բարենպաստ պայմանով: