Սկսվել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված կառավարութան կողմից ձեռնարկված խիստ միջոցառումների արդյունքում տնտեսապես տուժած քաղաքացիների գրանցումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:

Այս կապակցությամբ Առողջապահության նախարարությունում ճեպազրույց է տեղի ունեցել:

Նախարարության տվյալներով՝ փոխհատուցում ստացողները պետք է այցելեն Առողջապահության նախարարության կայք-էջ, որտեղ կարող են լրացնել իրենց գրանցման տվյալները:

Նախարարությունը պարզաբանում է, որ պետք է գրանցվեն միայն ինքնազբաղ անձինք: Այս խմբում ներառված են.

Ինքնազբաղ անձինք, ովքեր գրանցված են Եկամուտների ծառայությունում և կորցրել են եկամուտները 2020-ի ապրիլից, այսօրվանից հետո վեց շաբաթվա ընթացքում պետք է լրացնեն հայտադիմումը Առողջապահության նախարարության կայքում՝ www.moh.gov.ge:

Այս խմբում ներառված են.

– փոքր բիզնեսի կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձինք,
– անհատ-արտադրողները,
– անձինք, ովքեր իրականացնում են ֆիքսված հարկի ենթակա գործունեություն,
– միկրոբիզնեսի կարգավիճակ ունեցող արտադրողները,
– անհատ ձեռներեցները:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ փոխհատուցումը ստանալու համար հարկ չի լինի եկամտի աղբյուրի վերաբերյալ ապացույցներ ներկայացնել:

Փոխհատուցումը ստանալու հնարավորությունների մասին այս ֆիզիկական անձինք հաղորդագրություն են ստանում հարկ վճարողի հավատարմագրված էջում `eservices.rs.ge:

Ինչպես նախկինում հաղորդվել էր, փոխհատուցում կարող են նաև ստանալ բոլոր այն անձինք, ովքեր եկամուտ են ստացել 2020 թվականի առաջին եռամսյակում և իրենց եկամուտները կարող են ապացուցել կամ ղեկավարությունից համապատասխան փաստաթղթով, կամ ցանկացած հաստատող փաստի միջոցով, օրինակ՝ քաղվածք բանկից…

Սրա հետ մեկտեղ, ընդունված հայտադիմումների մշակումը և փոխհատուցման փոխանցումը տեղի կունենա գրանցման պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել նախարարության թեժ գիծ՝ 1505:

Այն աշխատողները, ովքեր եկամտահարկ են վճարել ամեն ամիս, չպետք է գրանցվեն, նրանց մասին Եկամուտների ծառայությանը տեղեկատվությունը պետք է տրամադրվի գործատու կազմակերպությունից: