Մայիսի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 903 մարդ, մահացել է 16 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 330 375, այստեղից ապաքինվել է 308 821 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 442:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 742 փորձարկում, այդ թվում 12 308-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 434-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.08% է, վերջին 14 օրվանը՝ 4.96%, վերջին 7 օրվանը՝ 3.9%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 88 522 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 130 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 331 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 668 անձ:
Մայիսի 15-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 1576 նոր դեպք, ապաքինվել է 584 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: