ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայման հնարավորությունը՝ ի պատասխան «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունների։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Խոսքը վերաբերում է այն օգնության չափին, որը մենք տրամադրում ենք Վրաստանին՝ մոտ 390 միլիոն, որը բյուջեում նախատեսված է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, և որը վերանայման փուլում է», – ասել է Միլլերը։
Ամեն տարի ԱՄՆ-ն այս փաթեթն ուղղորդում է Վրաստանի պաշտպանական և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և քաղաքացիական հասարակությանն աջակցելուն:
Ֆինանսական օգնության վերանայման հետ մեկտեղ Վաշինգտոնը սկսել է աշխատել Վրաստանի ղեկավարության և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վիզային ռեժիմի սահմանափակումների վրա։
«Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե ինչպես և երբ դրանք իրականացնել»,- ընդգծել է Միլլերը։
«Երկու շաբաթից էլ չկա, ինչ մենք հայտարարել ենք մեր հարաբերությունների վերանայման մասին՝ հաշվի առնելով Վրաստանի կողմից ընդունված օրենքը… Այստեղ կան իրական, լուրջ քաղաքական հետևանքներ, այլ ոչ միայն հռետորաբանություն», – հավելել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: