Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 582 մարդու մոտ: Երկրում COVID-19-ից մահվան ութերորդ փաստը գրանցվել է մայիսի 2-ի առավոտյան:
Ըստ Ռատիանիի, այս կինը ապրիլի 14-ին է տեղափոխվել իրենց կլինիկա: Հիվանդի հիմնական ախտորոշումը կորոնավիրուսով առաջացած սուր շնչառական անբավարարությունն է եղել, ինչպես նաև սուր շնչառական հյուծում, սուր վիրուսային միոկարդիտ, էնդոկարդիտ և սեպտիկ շոկ:
«Այս կնոջ անամնեզի մեջ նշված էին առաջին, երկրորդ կարգի սրտի անբավարարություն, զարկերակային գերճնշում, ճարպակալում: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, այսօր առավոտյան ցավոք գրանցվեց սրտի կանգ և կենսաբանական մահ», – հաղորդել է Ռատիանին:
Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վեց մարդ արդեն մահացել է: Այս հիվանդանոց են տեղափոխվում ամենածանր հիվանդները, այդ թվում նրանք, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է քրոնիկ հիվանդություններին զուգահեռ:
Մահվան դեպքեր են գրանցվել նաև Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում և Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում:
Մահացածների տարիքը 68-ից 86 տարեկան է: Բոլոր կորոնավիրուսային վարակը զարգացել է զուգընթաց պաթոլոգիաների ֆոնի վրա:
Ներկայումս COVID-19 ունեցող յոթ անձ մնում է Առաջին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դրանցից չորսը արհեստական շնչառության տակ են: Բժիշկները գնահատում են նրանց վիճակը կրիտիկական:
Մայիսի 2-ի դրությամբ ապաքինված հիվանդների թիվը 207 է: 367 դեպք շարունակում են մնալ ակտիվ:
Նյութը՝ «Новости Грузия»-ից