Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում երկու անգամ վնասել են միջազգային նշանակության՝ Հայաստանին ինտերնետով ապահովող օպտիկամանրաթելային կաբելները։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել. նշվում է, որ խնդիրը լուծվել է, ինտերնետի մատակարարումը՝ վերականգնվել։
Սեպտեմբերի 28-ին վնասվել է Հայաստանին միացող օպտիկամանրաթելային ինտերնետ-կաբելը, որն անցնում է ՀՀ սահմանակից ադրբեջանաբնակ Սադախլոյի ջրերով։
Սեպտեմբեր 29-ի գիշերը անհայտ անձը կտրել է ստորերկրյա օպտիկամանրաթելային ինտերնետ-կաբելն ադրբեջաբնակ Դմանիսի մունիցիպալիտետի գյուղերից մեկում։ Կաբելի շահառուներից է նաև Հայաստանը։