Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 51 749 թեստ, այստեղից 31 223-ը՝ հակամարմինների արագ թեստով և 20 526-ը՝ «PCR»:
Դրականության ցուցանիշը. օրական՝ 7,92%, վերջին 14 օրը՝ 8,75%, վերջին 7 օրը՝ 8,39%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 857 933 դեպք: Ապաքինվել է ևս 3 397 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 799 850:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 67 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս զոհվել է 12 258 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 211 839 պատվաստում, մեկ օրում՝ 11 699:
Կարանտինի ռեժիմում է 33 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 550-ը: