Երեկ՝ մայիսի 13-ին, Ախալքալաքի կլինիկայի 22 բժիշկ, հայտնի բժիշկների հսկողության ներքո, պատվաստվել են չինական «Sinopharm» պատվաստանյութով:

Երեկ՝ մայիսի 13-ին, «Գրանդ Մուր»-ում կայացած հանդիպումից հետո, Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայի 22 բժիշկ, Թբիլիսիի հայտնի բժիշկների հսկողության ներքո, պատվաստվել են: Նրանք պատվաստվել են «Sinopharm» պատվաստանյութով, որը եղել է հիվանդանոցում:

Պատվաստումն անցկացրել են տեղի բուժաշխատողները, Թբիլիսիի բժիշկները պարզապես հետեւել են գործընթացին:

«Մենք պատվաստվել ենք առանց էլեկտրոնային գրանցման, առ այժմ ցանկացողներն այդքանն էին, բայց պատվաստանյութ մեզ մոտ կա: Ես ինձ լավ եմ զգում, որքանով ես տեղյակ եմ, մնացածն էլ են իրենց լավ զգում », – ասաց պատվաստված բժիշկներից մեկը՝ Սոֆյա Ալվարյանը: